Հասարակություն 

Հայտնի ռեժիսորին հեռացրել են 10 տարի առաջ արված թվիթերյան գրառման համար

analitik.am

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երկու մասերը նկարահանած ռեժիսոր  Ջեյմս Գաննը հեռացվել է 10 տարի առաջ Թվիթերում արված վիրավորական գրառումների համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ  Disney-ը որոշել է խզել պայմանագիրը ռեժիսորի հետ այն բանից հետո, երբ The Daily Caller-ը հիշեցրել է վերջինիս գրառումները մանկապղծության, ահաբեկչության և բռնաբարության մասին:

Մեկնաբանելով իր գրառումները՝ Գաննը հայտարարել է, որ 10 տարի առաջ իրեն տեսնում էր սադրիչի դերում ինչպես կինոյի աշխարհում, այնպես էլ դրանից դուրս, իսկ հիմա այլ մարդ է: Ռեժիսորը ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է իր գրառումներով՝ դրանք անվանելով հիմար և անտեղի:

Նույն շարքից