Հասարակություն 

Երիտասարդ կասկադյորի BMW X6-ը տեղափոխվեց Երևանի ԳԱԻ պլաշչադկա

analitik.am

Այսօր հուլիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հատուկ հետախուզության խմբի ավագ տեսուչ Երվանդ Մանուկյանն ու Սարգիս Հրաչյանը Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW X6 մակնիշի 88 CO 668 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ հետախուզական խումբն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված ավետոմեքենայի վարորդն Աջափնյակ վարչական տարածքում ավտոմեքենան վարում է մեծ արագությամբ, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Նշված խախտումների համար վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից