Քաղաքականություն 

Հաջորդ ամիս Անգելա Մերկելը կժամանի Հայաստան. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնում են «168 ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախա­տեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգա­յին գործընկերներից մեկն է:

Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բեր­ված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում: Հիշեցնենք, որ Բրյուսելյան այցը փորձագետների և քաղաքական գործիչների կողմից տարբեր՝ հակասական, դրական և բացասական գնահատականների արժանացավ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից