Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայում Ֆրանսիայի նախագահին ավելի շատ են վստահում, քան՝ Մերկելին

analitik.am

Գերմանացիների մեծ մասն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քանի՝ կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին վկայում են հանրային կարծիքի Emnid  ինստիտուտի հրապարակած տվյալները:

Հարցման արդյունքների համաձայն, Մակրոնին վստահում են գերմանացիների 55 տոկոս: Ինչ վերաբերում է Մերկելին, ապա նրա դեպքում ցուցանիշը կազմում է 51 տոկոս: Մակրոնի դեպքում հակառակ կարծիքն ունեն գերմանացիների 30 տոկոսը, Մերկելի՝ 45 տոկոսը:

Արտասահմանյան առաջնորդներից ամենաքիչը գերմանացիները  վստահում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Գերմանացիների 92 տոկոսի կարծիքով նա անվստահելի է:

 

Նույն շարքից