Հասարակություն 

Ահազանգ՝ «Արմօյլ»-ը շարունակում է կառուցել գործարանը. Ա. Գրիգորյանն անձամբ գործարանում է. econews.am

analitik.am

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կայացրել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը:

Այսօր, սակայն, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչներից ստացանք ահազանգ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները շարունակվում են և՛ գիշերը, և՛ ցերեկը: «Ոչ միայն աշխատանքներ են տեղի ունենում, այլև նոր աշխատողներ են ընդունում, որպեսզի արագ ընթանա գործը: Ու այդ ամեն ինչը գաղտնի են անում: Այն ժամանակ, եթե մեքենաներն ավելի շատ էին գործարանի դիմաց, այժմ աշխատողները մեքենաներով չեն գալիս, որպեսզի չերևա, որ աշխատում է»,- ասաց քաղաքացին:

Մանրամասն` Econews.am

Նույն շարքից