Հասարակություն 

Բաքուն կրկին խավարի մեջ է

analitik.am

Ադրբեջանը դեռ ուշքի չի եկել երկու շաբաթ առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարից հետո...Էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը և այլ սպառողներին այս ընթացքում լիակատար չի իրականացվում...Մերթընդմերթ երկրի տարբեր շարջաններում տեղի են ունենում էլետրաէներգիայի հովհարային անջատումներ...Հատկանշական է,որ ամենաշատ անջատումներն,ըստ ազերիական ԶԼՄ-երի, տեղի են ունենում մայրաքաղաք Բաքվում...
Ըստ վերջին տեղեկությունների,հուլիսի 21-ի 00.20-ի դրությամբ Ադրբեջանի մայրաքաղաքի 5՝ Խաթայի,Նիզամիի,Սաբունչիի,Խազարի և Սուրախանի շրջանները հոսանքազրկված են...
Azərişıq ընկերության մամլո խոսնակ Թանրիվերդի Մուսթաֆաևը Trend-ին հայտնել է,որ վթարը կապ չունի ընկերության հետ...Ըստ վերջինսիս,էներգիայի անջատումները կապված են Մարդակյանի ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետ,որը շուտով կվերացվի...
Հետաքրքիր է ստացվում...Հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով ,որը տեղի ԶԼՄ-ները բնութագրել էին որպես ԱՂԵՏ,քանի որ ողջ Ալիևյան սուլթանությունը հոսանքազրկվել էր,բացահայտեց,որ Ադրբեջանի էլետրաէներգիայի 100 տոկոսը տալիս է վերը նշված ՀԷԿ-ը...Իսկ հիմա էլ պարզվում է,որ դա այդպես չէ...Մարդակյանի ՋԷԿ-ն էլ է բավական մեծ ծավալի էլետրաէներգիա մատակարարում,որի վթարի պատճառով Բաքվի 12 շրջաններից 5-ը այս պահին հոսանքազրկված են...
Հ.Գ.Վերջին շրջանի վթարները Ադրբեջանի էներգացանցում ապացուցում են,որ միլիարդավոր դոլարներ զենքի վրա ծախսող Ալիևին ընդամենը մեկ րոպեյի կարելի է ծնկի բերել՝տարրական հոսանքազրկելով ապշերոնյան սուլթանին իր բոլոր աղետալի հետևանքներով վերջինիս համար...

Գագիկ Համբարյան

Նույն շարքից