Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան մոտ 100 մ գլորվել է ձորը և բռնկվել. կա զոհ (լրացված)

analitik.am

Հուլիսի 21-ին, ժամը 17:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին՝ «Նոր Զանգեր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի  ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 100 մ գլորվել ձորը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:32-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի այրված դին:

Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ, մոտ 2000 քմ անտառածածկ տարածք և մոտ 30 սոճի:

Փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Մ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից