Հասարակություն Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

analitik.am

Հուլիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 700 քմ, Գալշոյան փողոցի թիվ 38/1 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Թոթովենց փողոցում գտնվող այգու մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Քանաքեռի գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Նուբարաշենի խճուղում՝ 5000 քմ, Արտաշիսյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հույսի ավանի դպրոցի մոտակայքում՝ 300 քմ, Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 1/7 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Նարեկացի թաղամասում՝ 3000 քմ, Գայի պողոտայում՝ շատրվանների այգու մոտակյայքում՝ մոտ 300, Խարբերդի ամառանոցների Ձորի 4-րդ փողոցի թիվ 32 տան մոտակայքում՝ 1500 քմ խոտածածկ տարածք, խաղողի վազեր և պտղատու ծառեր, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Մխչյան գյուղի մոտակայքում՝ մոտ 1.2 հա ցորենի հնձած արտ, Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին հարակից հասցեում՝ մոտ 4000 քմ, 17-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Աբովյան-Բալահովիտ 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 4500 քմ, Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 2.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նուռնուսի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, ջերմահարվել՝ 4 պտղատու ծառ, Սևանի փողոցի թիվ 4/5 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Սևանի փողոցի թիվ 4/5 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 55 շենքի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Առինջ գյուղում՝ Գետարգել եկեղեցու մոտակայքում՝ 4 հա, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Գառնի գյուղի աղբանոցի մոտակայքում՝ մոտ 45 հա, Արզնի Ձորի սկզբնամասում՝ աջակողմյան հատվածում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տոլո գետ տանող ավտոճաապարհին՝ մոտ 300 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Արշավիր Մելիքյան փողոցի թիվ 16 հացեում գտնվող անասնագոմի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ մոտ 200 քմ, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Մուսալեռ գյուղի Վ.Մամիկոնյան փողոցում՝ 3000 քմ, Արշալույս գյուղի մոտակայքում՝ 30 հա հնձած ցորենի արտ, Արարատի մարզի Մասիս գյուղի 4-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Թոփերի ղաշ» կոչվող հանդամասում՝ մոտ 10 հա հնձած ցորենի արտ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի աղբանոցում՝ 3000 քմ խոտածածկույթ, Դեբեդավան բնակավայրում՝ 230 հակ անասնակեր, Սասունիկ գյուղի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից