Հասարակություն Պատահարներ 

Տան բակում այրվել են մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, տան պատուհանը և տանիքը՝ մասամբ (20 քմ)

analitik.am

Հուլիսի 22-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի Ռոզա Ավոյան փողոցի  տներից մեկի բակում այրվում է չոր խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:46-ին:

Տան բակում այրվել են մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, տան պատուհանը և տանիքը՝  մասամբ (20 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից