Հասարակություն Պատահարներ 

Աբովյան քաղաքում այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 23-ին, ժամը 16:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղի 1 հասցեում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:20-ին, մարվել՝ 16:30-ին:

Այրվել են «Օpel Astra G» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկն ամբողջությամբ:

Նույն շարքից