Բարի օր Հասարակություն 

Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար. Դավիթ Տոնոյան

analitik.am

Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է համարվել: ՀՀ Պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար»,-նշել է Դավիթ Տոնոյան:

Նույն շարքից