Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արտակ Պողոսյանի, վարչության պետի Օպեր գծով տեղակալ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։
Մանրամասն՝ shamshyan.com