Բարի օր Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Սարալանջ գյուղում. Կա զոհ և տուժածներ

analitik.am

Հուլիսի 23-ին, ժամը 17:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «ԶԻԼ-130» (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1959 թ.) և «Toyota Sequoia» մակնիշերի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota Sequoia»-ի ուղևորը՝ Գ. Ղ.-ը (ծնված 1997թ.) մահացել է, իսկ վարորդը և ուղևորները՝ Ա. Ս.-ը (ծնված 1999 թ) և Լ. Մ.-ը (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Նույն շարքից