Հասարակություն գլխավոր 

Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասնում է 50-ի: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվն անցնում է 100-ը: Շատ տուժածներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Ավելի վաղ հայտնվում էր 20 զոհի մասին:

Հրդեհն այս պահին տարածվում է ծովափնյա Կինետա քաղաքում, ինչպես նաև Ռաֆինայում, Պիկերմիում, Մատիում, Նեոս Վուտզասում և Պենդելի լեռան լանջին: Հունաստանի իշխանությունները նշյալ տարածքներում արտակարգ դրություն են հայտարարել:

Հունաստանն արդեն օգնություն է խնդրել ԵՄ-ից:

 

Նույն շարքից