Լիպեցկում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացի 8-ամյա աղջնակի հետագա բուժումը կշարունակվի Մոոսկվայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վերոնշյալ ավտովթարը տեղի ունեցավ հուլիսի 1-ին: Ողբերգական վթարի արդյունքում զոհվեց 5 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Միակ փրկվողը հենց 8-ամյա երեխան է, ով ծանր վիճակով հոսպիտալացվել էր: Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երեխային Մոսկվա տեղափոխել են վերջինիս հարազատները:
Հիշեցնենք, որ ավտովթարի ժամանակ զոհվածներից 4-ը ՀՀ քաղաքացիներ էին: Նրանցից երկուսը երեխաներ էին՝ 2006 և 2017 թվականի ծնված: