Հայաստան Քաղաքականություն 

ԱԱԾ պետի քեռին նշանակվել է բաժնի պետ. «Ժամանակ»

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է զարմացնել իր անտրամաբանական կադրային նշանակումներով։ Նա շարունակում է համակարգ վերադարձնել կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած, նախկին իշխանությունների հովանավորյալներին։ Վերջերս կատարված նշանակումը դարձյալ այս շրջանակից է՝ մեկ տարբերությամբ։ Հովանավորյալը ներկայիս իշխանություններից է։

Մասնավորապես մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանն աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն։

Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, զբաղեցրած վերջին հաստիքը` Արաբկիրի հարկայինում տեսուչի աշխատանքն է եղել, և այդ ժամանակահատվածում նա հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, ովքեր միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում։ Մասնավորապես նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, ներկայումս էլ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետն է և հենց նա է միջնորդել եղբորը վերականգնել այս կամ այն աշխատանքում։ Վերջին նշանակման հարցում դեռ պարզ չէ՝ քույրն է միջնորդել, թե քրոջ որդին, բայց այս նշանակումը հերթական հիասթափությունն է առաջացրել համակարգի աշխատակիցների մոտ, ովքեր առ այսօր այդպես էլ համակարգում չեն զգում թավշյա հեղափոխության էֆեկտը։

  • 108
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 2
  •  
  •  
  •  
    112
    Shares

Related Articles