Հասարակություն 

Պարզաբանում՝ ԱԺ կողմից նոր ուղեգորգերի գնման վերաբերյալ

analitik.am

ԱԺ կողմից նոր ուղեգորգեր ձեռք բերելու տեղեկատվության վերաբերյալ

Հայտնում ենք, որ նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք:

Հավելենք, որ ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:

Ինչ վերաբերում է նկատառմանը, թե գնման փաստաթղթերի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը, ապա տեղեկացնում ենք, որ Գագիկ Մխեյանը գնումների կազմակերպման նպատակով գործող հանձնաժողովի նախագահն է և տրամաբանական է վերջինիս ստորագրության առկայությունը:

Ի հավելումն նշենք, որ խոսքը ոչ թե 600 հատ ուղեգորգի, այլ 600 քմ ուղեգորգի մասին է, որի 1քմ արժե 8500 դրամ:

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյան

Նույն շարքից