Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ-ի ընկերը. Նիկի Հեյլի

analitik.am

ԱՄՆ-ը չի վստահում Ռուսաստանին և ռուսական ղեկավարությանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ հավելելով, որ Վաշինգտոոնը երբեք չի վստահի Մոսկվային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ամերիկացի պաշտոնյան նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ-ի ընկերը:

Ամեն դեպքում Հեյլին ընդունում է, որ ինչպես Հյուսիսային Կորեայի, այնպես էլ ՌԴ նախագահների հետ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումն անհրաժեշտություն էր, քանի որ երկխոսություն պետք է լինի. «Դուք չեք կարող մինչև վերջ հասկանալ մյուս կողմին, եթե չշփվեք նրա հետ»:

 

 

Նույն շարքից