Հասարակություն 

Շումախերի կինը գնել է «Ռեալի» նախագահի շքեղ առանձնատունը

Միխայել Շումախերի կինը՝ Կարինա Շումախերը, ձեռք է բերել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ Իսպանիայում գտնվող առանձնատունը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը,  Villa Yasmin առանձատունն ունի երկու լողավազան, ուղղաթիռի վայրէջքի համար հատուկ հարթակ, հսկայական այգի, հիանալի տեսարան դեպի ծով և այլն:

Նշենք, որ Պերեսը վերոնշյալ տանը չի եղել 2012 թվականից հետո, երբ մահացավ կինը: Առանձնատունը սերուցքայինների նախագահը ձեռք էր բերել 2005 թվականին 28 միլիոն դոլարով, իսկ մայիսին այն վաճառել է 35 միլիոն դոլարով:

 

Նույն շարքից