Հասարակություն 

Գերեզմանատանն աշխատելիս զինամթերք է հայտնաբերել

analitik.am

Հուլիսի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 42-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Գեղանիստ գյուղի գերեզմանատանն աշխատելիս հողի տակից զինամթերքով տոպրակ է դուրս եկել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, հիշյալ տղամարդը Գեղանիստ գյուղի գերեզմանատանը` կնոջ հանգուցյալ մոր գերեզմանատեղում շինարարական աշխատանքներ կատարելիս, հողի տակից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի` 3, 5.45 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 1 պարկուճ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, որից մեկը` պայթուցիչով, նռնակի 1 պայթուցիչ, 30 մմ տրամաչափի ձայնաազդանշանային 1 փամփուշտ, որոնք ենթարկված էին կոռոզիայի:

Նույն շարքից