Բարի օր Հասարակություն 

Եթե հիմա որևէ աղանդավորի կպնեին, աղմուկ կբարձրանար, ինչո՞ւ են լռում ՀԱԵ-ի դեպքում. Ամարյան /տեսանյութ/

analitik.am

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը կարծում է, որ այսօր այն, ինչ կատարվում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ, վերաբերում է ոչ թե կաթողիկոսին, այլ հենց եկեղեցուն: Նրա խոսքերով, ինքը վտանգ է տեսնում Հայ առաքելական եկեղեցու համար:

Ամարյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր չէ կաթողիկոսի հրաժարականը պահանջել այնպես, ինչպես հիմա մի խումբ մարդիկ պահանջում են, քանի որ եկեղեցին անջատ է պետությունից:

Փորձագետը ցավով նշել է, որ եկեղեցու շուրջ ստեղծված պատմության մասնակիցների թվում եկեղեցականներ կան՝ հայտարարելով, որ իրենց կենտրոնը որոշել է ազգային ճակատ ստեղծել, որը պաշտպանելու է հավատքը և եկեղեցին, ոչ թե անձի:

Բանախոսը նաև կարծիք է հայտնել՝ եթե հիմա որևէ աղանդավորի կպնեին, մեծ աղմուկ կբարձրարանար, իսկ Հայ առաքելական եկեղեցու դեպքում լռություն է տիրում, ինչը խոսում է ընտրովի մոտեցման մասին:

Նույն շարքից