Բարի օր Հասարակություն 

Միայն վերջին 15 օրում ինքնասպանության 17 դեպք է գրանցվել

analitik.am

Միայն վերջին 15 օրվա ընթացքում (հուլիսի 8-23) Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ինքնասպանության փորձի 26 դեպք, որոնց առյուծի բաժինը կատարվել է բնակարաններում կամ առանձնատներում՝ 14 դեպք: 11 անգամ ինքնասպանության փորձ կատարվել է կամուրջներից նետվելու միջոցով, մեկ անգամ՝ այլ վայրում:

Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ են ամենաշատը գրանցվել ինքնասպանության փորձերը, ապա առաջատարը մայրաքաղաք Երևանն է՝ 17 դեպք, որին հաջորդում է Արարատը՝ 4 դեպք:

Նշված ժամանակահատվածում ինքնասպանության փորձերից 17-ն ունեցել են մահվան ելք: Մահվան ելքով դեպքերից 11-ը գրանցվել են բնակարաններում կամ առանձնատներում, 4-ը՝ կամուրջներից նետվելու արդյունքում, երկուսը՝ կազմակերպություններում:

Հավելենք, որ նշված ժամանակահատվածում ինքնասպանություն է գործել 4 կին, 13 տղամարդ:

Տեղեկություններն Analitik.am-ը ստացել է ԱԻՆ-ից:

Նույն շարքից