Ռազմական Հասարակություն 

Փաշինյանի և Տոնոյանի որդիների զորամասը խնդիր է կատարելու նաև առաջնագծում. ՊԲ հրամանատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները ծառայում են այնպիսի զորամասում, որը նաև խնդիր է կատարելու առաջնային գծում: Այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

Մնացականյանը նշել է, որ այդ զորամասի մասին պետք չէ բարձրաձայնել, քանի որ այդ ուղղությամբ լարվածության աճ կլինի. «Չեմ կարծում, թե պետք է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ այդ հարցին: Տղերքը զորակոչվել են, թող հանգիստ իրենց ծառայությունը տանեն: Որքան դրսից միջամտությունը քիչ լինի, հատկապես լրատվամիջոցների կողմից, այնքան նրանց ծառայությունը սահուն կանցնի»:

 

Նույն շարքից