Հասարակություն 

Խոշոր հրդեհ՝ Երևանի Հաղթանակ թաղամասում. Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեքը»

analitik.am

Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից