Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ավտոմեքենաները կապ չունեն ՊԲ-ի հետ

Մանվել Գրիգորյանի մոտ Արցախի Պաշտպանության բանակի համար նախատեսված ավտոմեքենաներ չեն հայտնվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը:

Մնացականյանի խոսքերով, համացանցում էլ նյութ կա, որ Աստրախանի բարերարները անձամբ ԵԿՄ-ին հանձնել են ավտոմեքենաներ, որի մասին խոսվում է: ՊԲ հրամանատարը նշել է, թե նվիրատուները հայտարարել են, որ այդ մեքենաները տալիս են ԵԿՄ-ին և երիտասարդ թևին, որպեսզի իրենց աշխատանքները կազմակերպեն. «ՊԲ-ին նվիրած ավտոմեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում: Ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ նշում»:

Դիտարկմանը, թե ՀՀ ԱԱԾ-ն այլ բան է ասում, Մնացականյանը հայտարարեց, որ պետք է սպասել դատավճռին՝ կրկնելով, որ հայտնաբերվածը կապ չունի ՊԲ-ի հետ:

Նույն շարքից