Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելի վարչապետն Էրդողանին մեղադրել է մարդասպանության մեջ

analitik.am

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպանում է սիրիացիներին և քրդերին, իսկ Թուրքիան նրա կառավարության պայմաններում վերածվում է բռնապետության:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելն ամենաֆաշիստական և ռասիստական պետությունն է՝ քննադատելով Իսրայելում ընդունված պետության հրեական բնույթի մասին օրենքը:

Իսրայելի վարչապետը նաև հայտարարել է, որ Էրդողանը բանտ է ուղարկում իր երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիների, հավելելով, որ Իսրայելում հարգում են մարդու իրավունքները և քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ:

Հարկ է նշել, որ Իսրայելում ընդունված պետության հրեական բնույթի մասին օրենքն առաջացրել է արաբական փոքրամասնության զայրույթը, ովքեր դրա տակ տեսնում են ռասիսիզմի և խտրականության վտանգ:

Նույն շարքից