Հայաստան Քաղաքականություն 

Հանկարծ բոլորը բժիշկ են դառնում. Խորհրդարանում քննարկում են բարեգործության հարցը

analitik.am

Ընտրությունների ընթացքում բարեգործություն անել-չանելու հարցը շարունակում է մնալ ԸՕ փոփոխությունների քննարկման ամենաթեժ թեմաներից մեկը: Հայտնի է, որ բարեգործությունը կոնկրետ ժամկետում դադարեցնելու որոշումը հատկապես ԲՀԿ-ի սրտով չէ, այնինչ մյուս բոլոր ուժերը կողմ են դրան:

Բարեգործությունը չի տուժի, եթե մի քանի ամիս չկատարվի: Նման կարծիքի է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ում խոսքերով, իրական մտահոգ մարդիկ մինչև ընտրություններն էլ կարող են անել բարեգործություններ:

Ռուստամյանի խոսքերով, պետք է ողջամիտ ժամկետ հաստատել, որի ընթացքում կդադարեցվեն բարեգործությունները, որոնք այսպես թե այնպես ազդում են ընտրությունների վրա. «Մենք գիտենք, թե այդ ակցիաները ոնց են արվում, ոնց են դրանցով ազդում ընտրությունների վրա: Դա էլ ենք տեսել: Հանկարծ այդ օրերին բոլորը սկսում են հումանիստ դառնալ, բժիշկ են դառնում ու գնում մարզեր բժշկելու»:

ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դեմ են բարեգործությունը դադարեցնելուն:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն իր հերթին առաջարկեց  ընտրությունները հայտարարելու օրվանից դադարեցնել այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անունը կարող է նմանեցվել որևէ քաղաքական ուժի անվան:

Կողմերն այս առաջարկն ընդունեցին:

Նույն շարքից