Հասարակություն 

Իսրայելը սիրիական կործանիչ է ոչնչացրել

analitik.am

Իսրայելական զինված ուժերը կործանիչ են ոչնչացրել, որը երկրի օդային սահման է ներխուժել Սիրիայից: Այս մասին հայտնում են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից:

Հայտնվում է, որ ոչնչացված ինքնաթիռն Իսրայելի տարածքում խորացել է 2 կմ, ինչի պատճառով էլ Թել Ավիվը ստիպված է եղել հարված հասցնել: Հարվածը հասցվել է Patriot հրթիռներով:

Իսրայելական իշխանությունները նշում են, որ ոչնչացրել են սիրիական օդանավ:

 

Նույն շարքից