Առողջապահություն Հասարակություն 

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

analitik.am

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում շահագրգիռ բոլոր կողմերի հետ` քննարկելու առկա մտահոգություններն ու այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ կարևոր այս փոփոխությունը կյանքի կոչելիս:

Հերթական հանդիպումն անցկացվել է երիտասարդ մասնագետների, մասնավորապես, Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հանդիպման նպատակը, շեշտել, որ դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը կանոնակարգելու համար անչափ կարևոր է նաև երիտասարդ մասնագետների կարծիքը, լսել նրանց կողմից հնարավոր համարվող ընթացիկ տեխնիկական հարցերը և առաջարկները:

Երիտասարդ բժիշկները բարձրացրել են իրենց հետաքրքրող, մտահոգող հարցերը, որոնք վերաբերում են իրականացվելիք փոփոխությանը: Նրանց առաջարկվել է ներկայացնել դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նոր նախագիծ, որը կքննարկվի մասնագիտական  խմբերի հետ, իսկ ընդունելի դիտողությունները կներառվեն հիմնական փաստաթղթում:

Նույն շարքից