Բարի օր Հասարակություն 

Ադրբեջանում ձերբակալել են հայկական երաժշտություն միացրած դիջեյին

analitik.am

Ադրբեջանում ձերբակալել են դիջեյին, ով հայկական երաժշտություն է միացրել հանգստացողների համար: Այս մասին հայտնում է Yenicag-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Նաբրանում գտնվող Մալիբու հանգստի կենտրոնում: Այն բանից հետո, երբ քաղաքացիները լսել են հայկական երաժշտությունը, դիմել են իրավապահ մարմիններին, ովքեր էլ շատ արագ ժամանել են կենտրոն և ձերբակալել դիջեյին:

Հարկ է նշել, որ կենտրոն ժամանած իրավապահները փորձել են ստիպել դիջեյին անջատել երաժշտությունը, սակայն վերջինս դիմադրել է, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ձերբակալությունը:

Երիտասարդը  ձերբակալվել է 10 օր ժամկետով:

 

Նույն շարքից