Հասարակություն 

Հունաստանում հրդեհի զոհերի թիվը հասել է 60-ի

analitik.am

Հունաստանում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով հունական իշխանություններին:

Ինչ վերաբերում է տուժածների ընդհանուր թվին, ապա այն արդեն անցնում է 150-ը:

Ամենաշատը տուժել է Մատի գյուղը, որտեղ 26 դի է հայտնաբերվել:

Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որի համաձայն, հրդեհի արդյունքում զոհվածների և տուժածների թվում հայեր չկան:

 

Նույն շարքից