Հասարակություն 

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին

analitik.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Աթենքի հարակից տարածքներում մոլեգնող և բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած ավերիչ հրդեհների կապակցությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել Հունաստանի նախագահին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն և ոգու արիություն:

Նույն շարքից