Քաղաքականություն 

Հայտնի է Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպման հավանական վայրը

analitik.am

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Արգենտինայում G20-ի գագաթաժողովի ժամանակ կամ այլ միջազգային միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, Ուշակովը հայտարարել է, որ կան այլ տարբերակներ ևս, որոնք կարող են քննարկվել ռուսական իշխանությունների կողմից:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Պուտինը կարող է մեկնել Վաշինգտոն, ուր չի եղել 2015 թվականից հետո:

 

Նույն շարքից