Քաղաքականություն 

Հայտնի է դարձել ևս մեկ թեմա, որի մասին երեկ խոսել են Փաշինյանն ու Պուտինը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուլսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև խոսել է հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին: Ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

Ուշակովի խոսքերով, Պուտինն այդ մասին խոսել է ԱՊՀ անդամ բոլոր այն երկրների ղեկավարների հետ, ում հետ երեկ հեռախոսազրույց է ունեցել: Նրանց թվում է նաև Փաշինյանը:

Պուտինի օգնականը հայտնել է, որ վերջինիս  հետ զրուցող ղեկավարները ևս հետաքրքրված են եղել հանդիպման արդյունքներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը  խոսել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության և երկկողմ հարաբերությունների մասին:

Նույն շարքից