Հասարակություն գլխավոր 

Գյուղացիները փակել են Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհը

Analitik.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին գյուղացիները փակել են Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլատրել անտառահատումները՝ նշելով, որ դա իրենց ապրուստի միակ եղանակն  է։

Մեզ հասած տեղեկություններով, գյուղացիները չեն թույլատրում որևէ մեկին անցնել ճանապարհով։ «Պատանդ» -ի կարգավիճակում են հայտնվել նաև զբոսաշրջիկները, բեռնատարները, ՌԴ մեկնող ավտոբուսները։ Գյուղացիների հետ հանդիպել և փորձել է իրավիճակը կարգավորել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, սակայն չի կարողացել շտկել ստեղծված իրավիճակը։ Միջպետական ճանապարհն այս պահի դրությամբ շարունակում է փակ մնալ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Նույն շարքից