Հուլիսի 24-ին տեղի ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որից հետո ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նիստի ժամանակ քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին:
Ավինյանի խոսքերով, դեռևս որոշում չկա, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն:
Փոխվարչապետը հայտնել է, որ ներկայացվել է երկու թեկնածուի ծրագիր՝ հավելելով, որ քննարկումներն արժեքավոր են եղել և դեռ մեկ փուլ ևս լինելու է քննարկումների համար, լինելու են այլ թեկնածուներ, որոնց ուղվելու են հարցեր, հնչելու են պատասխաններ, ինչից հետո էլ արդյունքում որոշում կկայացվի: