ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին դեռ Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերը չեն առաջադրել, պետք է սպասել, իսկ վարչությունը որոշումը կկայացնի ավելի ուշ:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) ծրագրերին, Աղաջանյանն առաջարկել է հարցերն ուղղել հենց նրան, ինքը չի ցանկանում պատասխանել:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է նաև ԵԼՔ դաշինքով կամ առանձին ընտրություններին մասնակցելու մասին՝ հայտարարելով, որ վերջնական որոշում չկա, սակայն առաջիկա շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կլինի: