Հայաստան Քաղաքական 

Բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում:

Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը:

Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը:

Սոցցանցերում արդեն իսկ նրանց PR-ով սկսել են զբաղվել իրենց հավատարիմները: Եվ եթե առաջին երկու թեկնածուների դեպքում «Ծառուկյան» դաշինքում ըմբռնումով են մոտենում, ապա Ա. Զուրաբյանի տարբերակը, մեր ունեցած տեղեկություններով, բավականին մտահոգել ու զայրացրել է շատերին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից