Հայաստան Քաղաքական 

Սասուն Միքայելյանը Կարգին Հայկոյին համեմատեց ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ

Երեկ՝ հուլիսի 24-ին, տեղի ունեցավ «Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը:

Քաղաքապետի պաշտոնի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուներն են Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Զառա Բաթոյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատագամավոր Սասուն Միքայելյանը, պատասխանելով, թե ինչպես է դերասան Հայկոյին պատկերացնում քաղաքապետի պաշտոնում, հայտարարեց, որ աշխարհում շատ քաղաքական գործիչներ եղել են դերասաններ և որպես օրինակ խոսեց ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասին:

Միքայելյանը հրաժարվեց խոսել Հայկոյի ներկայացրած ծրագրի մասին՝ հայտարարելով «Ես Հայկոյի ծրագիրը գամ քեզ ներկայացնե՞մ»:

 

Նույն շարքից