Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ խմբակցությունը կկորցնի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը մտադիր չէ արտա­հերթ ընտրություններից հետո շարունակել իր գործունեությունը ԱԺ-ում. «Տարիքս 60-ն անց է, որևիցե պաշտոնի չեմ ձգտում... հոգնել եմ ամեն ինչից, տրամադր­ված չեմ ԱԺ-ում գործունեությունս շարունակելու»:

Հարցին, թե ինչն է պատգամավո­րին պահում ՀՀԿ-ում, նշեց. «Երբ նավը խորտակվում է, համապատասխան կեն­դանիները լքում են նավը: Ես շատ զգուշավոր եմ, որ չհայտնվեմ այդպիսի խոսակ­ցության կիզակետում: Դա դավաճանություն կհամարվի: Այնպես չէ, որ ես հրապուրված եմ այս կուսակցության անցած ուղիով, բայց ՀՀԿ-ին խնդրում եմ վերաբերվել հարգանքով, Նժդեհի գաղափարախո­սության վրա հիմնված կուսակցություն է, ունեցել է լավագույն առաջնորդներ, պետականաշինության գործին մասնակցել է երկար տարիներ... Որ երկրում չարաշահումներ ու նեգատիվ է եղել, որը բերեց այս հանգուցալուծմանը, փաստ է, որևիցե մեկին չեմ պաշտպանում, բայց ՀՀԿ-ին պետք է մի քանի շեր­տերով դիտարկել, չպետք է մի քանի մարդու արարքը տարածել բոլորի վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից