Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում 60 տարի ընդմիջումից հետո ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Հուլիսի 24-ին հայտնի ներկայացման ժամանակ սրահում են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: