Միջազգային Տնտեսություն Քաղաքականություն 

Թրամփը պատրաստ է զիջումների գնալ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է չեղյալ համարել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերը, եթե Եվրամիությունը չեղյալ համարի մաքսատուրքերը, որոնք սահմանվել են ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:

Թվիթերյան իր էջում ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ԵՄ ներկայացուցիչը մեկնելու է Վաշինգտոն առևտրի ոլորտում պայմանագիր կնքելու համար՝ հավելելով, թե ինքն առաջարկում է հրաժարվել բոլոր տարիֆներից, սահմանափակումներից և սուբսիդիաներից:

Թրամփը նաև նշել է, որ իրենք դրան պատրաստ են, իսկ եվրոպացիները՝ ոչ:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահն առևտրի հետ կապված հարցերը քննարկելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:

 

Նույն շարքից