Սիրիայի հարավում գտնվող Էս-Սուվեյդի քաղաքում ահաբեկչության արդյունքում 30 զոհ կա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Վիրավորների թվի մասին հստակ տեղեկություններ չկան:
Նախնական տեղեկություններով, մահապարտ ահաբեկիչը ռումբը պայթեցրել է քաղաքի շուկայում: Հարկ է նշել, որ նա միայնակ չի եղել, ևս երկու ահաբեկիչ ոչնչացվել են՝ չհասցնելով կատարել իրենց առաջադրանքը: