Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, թե ինչ է խոսել Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում

analitik.am

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի փոխել ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ես հանդիպել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Ես նրան ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ նա Եվրոպայի Խորհրդում Հայաստանի դեսպանն էր: Շնորհավորել եմ Մնացականյանին և վարչապետ Փաշինյանին: Մեր դիրքորոշումը հայտնի է, և մենք չենք փոխել այն: Հայտնի է նաև մեր դիրքորոշումը Ղարաբաղի մասով»,-հայտարարել է թուրք պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հենց Թուրքիան տապալեց Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար 2009 թվականին ստորագրված համաձայնագիրը և Թուրքիան այն պետությունն է, որն ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտ աջակցություն հայտնեց ագրեսոր Ադրբեջանին:

 

Նույն շարքից