Քաղաքական գլխավոր 

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է սեպտեմբերին Մնացականյանի հետ հանդիպելու մասին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ սեպտեմբերին հանդիպելու է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 11-ին, Բրյուսելում:

Մամեդյարովը հայտնել է, որ առաջարկ կա հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի շրջանակներում, կամ ավելի շուտ՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հանդիպմանը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր հերթին հայտնել է, որ նոր հանդիպման մասին առաջարկ Երևանը ստացել է, սակայն ժամկետների մասով վերջնական համաձայնություն դեռ չկա:

 

Նույն շարքից