Բարի օր Հասարակություն 

Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման համար բանակցությունների մասին, կրկին կարևորեց բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությունը:

Փաշինյանը նշեց, որ ինքը բանակցելու է Հայաստանի Հանրապետության անունից և չի կարող բանակցել Արցախի անունից, որն ունի ընտրված իշխանություն և կառույցներ. «Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցություններին և նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»:

Վարչապետի խոսքերով, հայկական կողմը պետք է համարժեք լինի իրավիճակին. «Որևէ դիրքորոշում կարծրացած չէ: Դիրքորոշումը պետք է լինի համարժեք: Մենք համարում ենք, որ հարցի խաղաղ կարգավարումը կարևոր է և հնարավոր, բայց մենք նաև ասում ենք, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունները: Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր դիրքորոշումը, մենք դրան էլ կլինենք համարժեք»:

Փաշինյանը խոսեց նաև  գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից Միքայել Արզումանյանին հեռացնելու մասին՝ հայտնելով, որ նա ազատման դիմում է գրել:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարություններին, վարչապետը հայտարարեց, որ նա շատ ճիշտ է արել, որ նման հայտարարություն է արել:

Նույն շարքից