Հասարակություն 

Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի հանդբոլի մրցաշարում հաղթել է Շենգավիթի թիմը

analitik.am

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. համաքաղաքային բակային մրցաշարում հայտնի է դարձել նաև հանդբոլ մարզաձևից հաղթողը: «Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարի եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների պատանեկան թիմերը: Հաջողությունն ուղեկցել է շենգավիթցիներին, որոնք էլ դարձել են մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար դիմակայությունում ավելի ուժեղ էին Նոր Նորքի պատանի մարզիկները:

Առաջին եռյակն զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Խրախուսվել են նաև խաղային դիրքերում իրենց լավագույն կողմերով դրսևորած պատանիները:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային փառատոնի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից