Այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների եհտ զրույցի ժամանակ անդրադարձել է երեկ ՊՆ N զորամասում մահվան ելքով միջադեպին:
Նախարարը հայտնել է, որ նախաքննության փուլում որևէ տեղեկություն չկա, որ դա կարող է եղած լինել միջանձնային հարաբերությունների արդյունքում:
Տոնոյանի խոսքերով, տեղի ունեցածը դժբախտ պատահար է՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է նման դեպքերից խուսափելու համար:
Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։