Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Գերմանիայի հավաքականի թուրք ֆուտբոլիստ Մեզութ Օզիլի քայլը, ով որոշեց հեռանալ հավաքականից այն բանից հետո, երբ սուր քննադատության ենթարկվեց իր պատմական հայրենիքի նախագահի հետ լուսանկարի համար:
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ զանգահարել է Օզիլին: Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ իր հարգանքն ու սերն է հայտնել ֆուտբոլիստին՝ անընդունելի համարելով հարձակումների երիտասարդի դեմ, ով իր կյանքը նվիրել է Գերմանիային:
Էրդողանը նաև այդ քննադատությունները կապել է Օզիլի կրոնական հայացքների հետ: