Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում հարբած ուղևորը հարձակվել է օդանավակայանի աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է Լենտան:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին: Այն բանից հետո, երբ աշխատակիցները հարբած տղամարդուն իջեցրել են Յակուտսկ թռչող օդանավից, նա դիմադրություն է ցույց տվել և հարձակման անցել:
Կարճատև պայքարից հետո անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ի վերջո չեզոքացնել կարգազանց քաղաքացուն: